1 Million Women-ն իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է տեղադրել, որում ներկայացվում է քայքայվող, կենսաքայքայվող և կոմպոստացվող պլաստիկի տարբերությունները:
- Քայքայվող պլաստիկը պարզապես սովորական պլաստիկ է՝ նախագծված փոքր կտորների բաժանվելու համար: Այս փոքր կտորները, սակայն, շարունակում են գոյություն ունենալ:
- Կենսաքայքայվող պլաստիկը մասերի է բաժանվում՝ իր հետևից միկրոօրգանիզմների և սնկերի նման նյութեր թողնելով: Քայքայվելու համար դրանց հաճախ հարկավոր է ուլտրամանուշակագույն լույս և տաք ջերմաստիճանի ազդեցությունն:
- Կոմպոստացվող պլաստիկը կենսաքայքայվող պլաստիկի մի տեսակ է, որը կարող է քայքայվել արդյունաբերական և երբեմն տնային կոմպոստացման համակարգերում`կախված նրանից, թե ինչից է այն պատրաստված: Այնուամենայնիվ, եթե կենսաքայքայվող պլաստիկը հայտնվում է աղբավայրում կամ օվկիանոսում, որտեղ պայմանները ճիշտ չեն, այն երբեք չի կարող կենսաքայքայվել:
Այսպիսով, 1 Million Women-ը խորհուրդ է տալիս ընտրել կրկին օգտագործվող նյութեր 100% անվտանգ լինելու համար և որքան հնարավոր է զերծ մնալ մեկանգամյա օգտագործման իրերից:
